ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ալիևին ցավակցություն կհայտնի՞

Ալիևին ցավակցություն կհայտնի՞
25.12.2024 | 13:42

Վթարի է ենթարկվել ադրբեջանական ավիաընկերության Բաքու-Գրոզնի չվերթ կատարող ինքնաթիռը, տասնյակ զոհեր կան։

Այդ կապակցությամբ Իլհամ Ալիևը Մոսկվայից շտապ վերադարձել է Բաքու։

Նիկոլ Փաշինյանը այդ կապակցությամբ ցավակցություն կհայտնի՞ Իլհամ Ալիևին։ Եթե հայտնի, զարմանալի չի լինի, քանի որ Փաշինյանից ամեն բան սպասելի է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4156

Մեկնաբանություններ